Shuttercase․ պատյան, որն iPhone-ը վերածում է լուսանկարչական ապարատի

Պատյանի հեղինակը նշում է, որ իր արտադրանքը՝ Shuttercase-ը «աշխարհում առաջին պատյանն է, որը ոչ միայն ապահովում է լիցքավորում գաջեթի համար, այլ նաև այն վերածում է յուրօրինակ լուսանկարչական սարքի»։ Շնորհիվ իր դիզայնի պատյանը թույլ է տալիս լուսանկարել մեկ ձեռքով, բայց ի տարբերություն հին աքսեսուարների, այն տեխնիկապես ավելի զարգացած է։ Պատյանը համատեղելի է  iPhone 7 Plus/8 Plus, X / XS մոդելների համար։