Ջեյմս Բոնդի մեքենան վաճառքի է հանվել

Ջեյմս Բոնդի մեքենան վաճառքի է հանվել

Բրիտանական Kaaimans International կենտրոնը վաճառքի է հանել Jaguar C-X75 սուպերքարը, որը  նկարահանվել է Ջեյմս Բոնդի ՝ «Սպեկտր» 24-րդ ֆիլմում:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, մեքենայի գինը չի բացահայտվում, այն կհաղորդեն հավանական գնորդին հարցման պարագայում: Վաճառքի հանված մեքենան օգտագործել են կասկադյորները: Այն սուպերքարի 4 օրինակից մեկն է, որոնք կառուցվել էին հատուկ նկարահանումների համար: Սրահը համալրված է 5 լիտր ծավալային, V8 բենզինային շարժիչով, որի հզորությունը նույնպես չի նվում:

Հիբրիդային սուպերքարը բրիտանական «Յագուար» ընկերությունը ստեղծել է 2011-ին, սակայն հետագայում ընկերությունը որոշել է փակել այդ նախագիծը: Ապրանքանիշի ղեկավարությունը կասկածել է, որ կկարողանա վաճառել 200 օրինակով նախատեսված քանակը: Յուրաքանչյուր մեքենայի արժեքը պետք է կազմեր 1.15 մլն դոլար:

Թեգեր: auto, car, Jaguar, James Bond