Apple-ը iPhone XS-ով նկարահանված կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել (տեսանյութ)

Apple-ը iPhone XS-ով նկարահանված կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել (տեսանյութ)

Apple-ն իր Youtube-յան էջում նոր կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել, որը ստացել է  «The Lonely Palm, Samoa» անվանումը։ Ֆիլմը Shot on iPhone գովազդային  շարքից է և  նկարահանվել է  iPhone XS-ով։

Այս անգամ Apple-ը 3 րոպեանոց ֆիլմում պատմում է 17-ամյա Էդի Սիաումայի մասին։ Հոլովակի նպատակն է ցույց տալ, որ ֆուտբոլային աստղերից շատերը ծնունդով Ամերիկյան Սամոայից են։  Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ը Netflix-ի հետ համատեղ երկարամետրաժ ֆիլմ է պատրաստում։