Xiaomi -ն գերմատչելի Android սմարթֆոն կթողարկի

 Xiaomi ընկերութունը պատրաստվում է նոր սմարթֆոն թողարկել, որը կաշխատի Android Go համակարգով։ Նորույթը հավանաբար կկոչվի  Redmi Go, այն արդեն ստացել է հավաստագիր՝  M1903C3GG  թվանշի ներքո։

Հաշվի առնելով, որ գաջեթն արդեն  հավատարմագրված է՝ հնարավոր՝ Xiaomi Redmi Go-ն օգտատերերի դատին ներկայանա շուտով։  Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն, սմարթֆոնը կունենա  5,9 դյույմանոց HD+ էկրան, 5 մպ դիմային տեաախցիկ:

Սարքը կունենա նաև 1 գբ օպերատիվ հիշողություն և 16 գբ ներկառուցված հիշողություն։ Xiaomi Redmi Go -ն կարժենա 70 դոլար։