Fuzion հավելվածը կօգնի հետաքրքիր նկարներ ստանալ iPhone-ով

Հավելվածները, որոնք առաջարկում են իրար միացնել լուսանկարներն ու դրանցից հետաքրքիր արդյունք ստանալ, քիչ չեն։ Սակայն, նման լուսանկարներ ստանալը բավական ժմանակատար գործընթաց է։ Ըստ հեղինակների,  Fuzion-ը կհեշտացնի ու կարագացնի գործընթացը։ Հավելվածը, կարելի է ասել, օգտագործում է դիմային TrueDepth  տեսախցիկի բոլոր հնարավորությունները, որի շնորհիվ կարողանում է ինքնաբերաբար տարբերակել մարդկային կերպարանքն ու այն առանցձնացնել ընդհանուր պատկերից։ Այնուհետև օգտատերը կարող է կերպարանքը կցել այլ նկար և ավելացնել էֆեկտներ։

Fuzion-ը համատեղելի է  iPhone 8 Plus, X, XS և XR մոդելների համար։ Հավելվածն անվճար է, բայց կա նաև հավելվածի ներսում վճարումներ կատարելու հնարավորություն։