Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Magnus Kingdom of Chess 

Գինը՝ 7.99$ – անվճար

Հավելվածի միջոցով ծնողները կարող են իրենց երեխաներին սովորեցնել շախմատի հիմնական կոմբինացիաները։ Խաղը ստեղծված է 10 լեզվով։

Hardboiled

Գինը՝ 0.99$ – անվճար

Մարտական խաղերի սիրահարների համար նախատեսված հավելված է։ Աղետից հետո փրկվածները կյանքի ու մահու կռիվ են տալիս չար ուժերի դեմ։

Star Rover – Stargazing Guide

Գինը՝ 1.99$ – անվճար

Եթե երկինքը ձեր տարերքն է, ուրեմն այս հավելվածը ձեզ համար է։ Պետք է ուղղակի սմարթֆոնը պահել երկնքի վրա ու վերջ, այն ցույց կտա, թե ինչ պատկերներ կան այնտեղ։