Meizu-ն պատրաստվում է նոր մոդել ներկայացնել, որը գրանցված է M932Q անվանումով, որը ստացել է վավերականացում Bluetooth SIG (Special Interest Group)-ից։
Այս ամենը վկայում է մի բան՝ սմարթֆոնը շուտով կհայտնվի վաճառքում՝ Meizu Note 9 անվանումով։ Մոդելը կմրցակցի Xiaomi Redmi Note 7-ի հետ։ Note 9-ը կդառնա Meizu-ի առաջին սմարթֆոնը, որը կունենա էկրանի կտրվածք և կունենա 6,3 դյույմանոց էկրան և 48 մպ հզորությամբ տեսախցիկ։ Սմարթֆոնը կաշխատի Snapdragon 675 պրոցեսորով։