WhatsApp-ը սահմանափակել է նամակագրության քանակը

WhatsApp-ը սահմանափակել է նամակագրության քանակը

WhatsApp-ն այժմ թույլատրում է միանգամից նամակագրություն կատարել 5 օգտատիրոջ հետ։ Սա արվել է մեկ նպատակով՝ որպեսզի մեսինջերի միջոցով ապատեղեկտավություն չտարածվի։ Ավելի վաղ մեսինջերում հնարավորություն կար նամակը միանգամից ուղարկել մինչև 20 օգտատիրոջ՝ այդ թվում նաև խմբերում։

Նման կերպով տարածված կեղծ հաղորդագրությունները անգամ մահվան դեպքեր են ունեցել։ Անցյալ տարի Հնդկաստանում մասսայական ծեծկռտուքներ էին տեղի ունեցել։ Արգելանքը վերաբերելու է բոլոր երկրներին, այդ թվում նաև՝ Հայաստանին։

WhatsApp-ը ներկայումս աշխարհում ունի մոտ 1,5 միլիարդ օգտատեր։

Թեգեր: Messanger, users, WhatsApp