WT2 ականջակալները կօգնեն հաղթահարել լեզվական արգելքները

Չինական  Timekettle ստարտափը նոր և եզակի ականջակալներ է ստեղծել, որոնք իրական ժամանակում թարգմանում են թանկացած խոսք։ Նորույթը ստացել է  WT2 Plus անվանումը։ Այս գաջեթի միջոցով յուրաքանչյուր օգտատեր կարող է շփվել արտասահմանցու հետ՝ չիմանալով նրանց լեզուն։  Պետք է ուղղակի անլար ականջակալները միացնել Android կամ iOS՝ Bluetooth-ի միջոցով, ներբեռնել ականջակալների համար նախատեսված հավելվածը և ընտրել անհրաժեշտ լեզուն։

Արտաքինից սարքը նման է  Apple AirPods-ին, բայց WT2-ի գործառույթները բավական տարբերվում են և ավելի շատ են։ Ի դեպ՝ ականջակալները ստեղծվել են քրաուդֆանդինգային հարթակում գումար հավաքելուց հետո։

Աշխատանքի սկզբունքը բավական պարզ է՝ երկու մարդ ականջակալները մեկական տեղադրում ե ականջախեցիում ր սկսում զրույցը՝ հավելվածն իրնքնուրույն կթարգմանի խոսակցությունը՝ իրական ժամանակում։ Հավելվածը աշխատելու է  Google և Microsoft ընկերությունների մշակած արհեստական բանականության ալգորիթմներով։

Ներկայումս ականջակալները կարող են սինքրոն թարգմանություն կատարել 23 լեզվով, նախատեսվում է ավելացնել ևս 15-ը։ Ըստ Timekettle-ի, թարգմանությունների ճշգրտությունը  95% է։ Թեստավորումը բավական հաջող է անցել և հավանության արժանացել CES 2019-ի ընթացքում։ Սարքը ամենայն հավանականությամբ կվաճառվի 219 դոլարով։