Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկի հետ

Հունվարի 22-25 Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող ամենամյա Տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել  աշխարհի խոշորագույն ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Վարչապետի դավոսյան տեխնոհանդիպումները  սկսվել են e-Bay էլեկտրոնային առևտրի  համար նախատեսված հարթակի փոխնախագահ Գեթի Ֆոսթերի հետ: Հանդիպման ընթացքում Վարչապետը շեշտել է, որ Երևանը միտված է համագործակցության եզրերը ընդլայնել այս ընկերության հետ, քանի որ երկրում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը մեծ թվեր է կազմում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը Ֆոսթերին հոկտեմբերի 6-9 հրավիրել է Երևան՝ մասնակցելու WCIT 2019 տեխնոլոգիական  համաշխարհային ֆորումին:

Հանդիպումներն այսքանով չեն սահմանափակվել: Հաջորդիվ տեխնոլոգիական հարաբերությունների հաստատման հիմք է դրվել Mitsubishi  ընկերության հետ՝ Փաշինյանը խոսել է ընկերության խորհդի անդամ, հայազգի Քրիստինա Ամաջյանի հետ՝ նշելով, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած հողափոխությունը կնպաստի տնտեսական զարգացմանը, իսկ Հայաստանը տնտեսության զարգացում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ արտահանումներ ու նոր առաջարկներ  անելու միջոցով: ՀՀ վարչապետը նաև կարճ զրույց է ունեցել Apple-ի ղեկավար Թիմ Քուկի հետ: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշել է Փաշինյանի խորհրդականը՝ այս հանդիպումը նորությունների ու համագործակցությունների սկիզբ կլինի:

https://www.facebook.com/photo.php?fbid=2025080847785194&set=a.1974769899482956&type=3&theater

Հշեցնենք, որ Դավոսում ամենամյա տնտեսական համաշխարհային ֆորումը անցկացվում է 1971 թվականից սկսած: Այստեղ ամեն տարի հավաքավում են ոլորտի հայտնի դեմքեր, գործարարներ, պետությունների ղեկավարներ՝ քննարկելու՝ տնտեսական զարգացման ու բարգավաճման հիմնախնդիրները, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու համար։

Սյուզան Թոսունյան