Cryptopia կրիպտոբորսայից 16 մլն դոլարի աժույթ են գողացել

Cryptopia կրիպտոբորսայից 16 մլն դոլարի աժույթ են գողացել

Cryptopia կրիպոտարժույթների նորզելանդական բորսայից հաքերները շուրջ 16 մլն դոլարի  Ethereum և ERC20 թոքեններ են գողացել։ Կրպիտոբորսայից գողացվե; է 3,6 մլն դոլար արժողությամբ Ethereum-ին և 2 մլն դոլար արժողութամբ Dentacoin-ն։ Գողացված կրիպտոարժույթների մի մասը հաքերները փոխանցել են այլ բորսաներ, իսկ մնացածը պահում են իրենց սերվերներում։

Մասնագետների կարծիքով հաքերային հարձակումը տեղի է ունեցել հունվարի 13-ին և տևել մինչև հունվարի 17-ը։ Այս ընթացքում բորսայի երկու հիմնական վիրտուալ դրամապանակներից մեծ թվով գումար է փոխանցել։ Սակայն, հաքերներին այսքանը չի բավականացրել և նրանք <<դատարկել>> են ևս 76 հազար վիրտուալ դրամապանակ։

Գողության հայտով Cryptopia-ն դիմել է  Նոր Զելանդիայի ոստիկանություն, ինչի պատճառով էլժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը։

Նշենք, որ Cryptopia-ն  դասվում է աշխարհի 50  խոշոր   կրիպտոբորսաների շարքում։