Vivo-ն թողակել է միջին դասի նոր սմարթֆոն

Vivo չինական ընկերությունը նոր միջին դասի սմարթֆոն է թողարկել։  Y89 անվանումն ստացած գաջեթը էկրանի վերին հատվածում ունի փոքր կտրվածք, որտեղ տեղակայված է 16 մպ հզորությամբ տեսախցիկը։

Սմարթֆոնն ունի  6,3 դյույմանոց էկրան, աշխատում է  Snapdragon 626 պրոցեսոր, 4 գբ օպերատիվ և 64 գբ ներկառուցված հիշողություն։ Հիշողությունը կարելի է մեծացնել MicroSD քարտի միջոցով։ Սմարթֆոնը ապակոդավորել հնարավոր է հետևի հատվածու տեղադրված մատնահետքի սքաների կամ դեմքի սքանավորման համակարգեր միջոցով։  Vivo Y98-ը աշխատում  է  Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով։

Սարքը արժի 1598 յուան։