Boeing-ը թեստավորել է թռչող տաքսիները

Boeing ընկերությունը մի քայլով էլ է մոտեցել թռչող տաքսիներ ստեղծելուն։ Տաքսիները նախատեսված են լինելու Uber-ի համար։  Նորույթը ստացել է Boeing NeXt անվանումը։

Թեստավորման գործընթացը տևել է կարճ՝ ինքնավար տաքսին ուղղահայաց թռիչք է կատարել և վայրէջք։  Թեստավորման հաջորդ փուլում ինքնավար տաքսին կփորձի թռչել ուղղահայաց և անցում կատարել հորիզոնական թռիչքի։

Նման արդյունքի ընկերության մասնագետները հասել են 1 տարի աշխատանքի արդյունքում։ Թե երբ ամբողջապես պատրաստ կլինի Boeing Next-ը, հայտնի չէ։