Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հայտարարել է նոր հիպերձայնային զենքի արտադրության մասին, հաղորդում է TASS- ը:
Աղբյուրի փոխանցմամբ` Պարլին նշել է, որ հիպերձայնային զենքը ստեղծվելու է V-MaX («Փորձարարական մանևրող հրթիռ») ծրագրի շրջանակում:
Նրա խոսքով` Ֆրանսիան Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Չինաստանից հետո կդառնա չորրորդ երկիրը, որը կունենա հիպերձայնային նորագույն հրթիռներ:
«Շատ երկրներ այսօր ունեն նման զենքեր: Ֆրանսիան չի կարող հետ մնալ»,- ընդգծել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը: Նշվում է, որ հրթիռը կկարողանա զարգացնել ավելի քան 6000 կմ/ժ արագություն: Առաջին փորձարկումը նախատեսվում է 2021 թվականին: