Samsung Galaxy S10-ը կլիցքավորվի այլ սմարթֆոններից

Համացանցում  չեն դադարում լուրեր պտտվել  Samsung Galaxy S10-ի տեխնիկական բնութագրերի մասին։ Այս անգամ տեղեկատվություն է հայտնվել  սմարթֆոնների լիցքավորման արագության վերաբերյալ։

Սմարթֆոններն ունենալու են լիցքավորման ստանդարտ տեխնոլոգիա, ինչպես նաև կունենան անլար լիցքավորման հնարավորություն։  Galaxy S10-ը՝ QI տեխնոլոգիայի շնորհիվ  կկարողանա լիցքավորվել  նաև այլ սմարթֆոնների կորպուսից։

Նման տեխնոլոգիա առաջին անգամ կիրառել էր Huawei-ը իր Mate 20 Pro գաջեթներում։

Հիշեցնենք, որ Galaxy S10–ը կներկայացվի փետրվարի 20-ին Փարիզում: