Google-ը սկսել է ծաղրել iPhone-ով նկարված գիշերային կադրերը

Google-ը սկսել է ծաղրել iPhone-ով նկարված գիշերային կադրերը

Pixel սմարթֆոններում վերջերս թարմացված «Գիշերային նկարահանում» գործառույթը բավական դրական է անդրադարձել գաջեթի նկարահանման որակի վրա։ Շնորհանդեսի ընթացքում  Google-ը համեմատել է Pixel 3-ը  iPhone XS-ի հետ։ Արդյունքում համեմատությունն ավելի շատ ծաղրանքի է նմանվել։ Գունավոր տեխնոհսկան անգամ գովազդային արշավ է սկսել այս ուղղությամբ, որն, ի դեպ, հեղինակել է Google-ի՝ մարկետինգի բաժնի տնօրենը։

Լուսանկարի միջոցով ընկերությունը ցանկացել է շեշտել ակնհայտ տարբերությունները։ Այստեղ նաև նշվել է, որ iPhone-ի դեպքում կերպարանքները հստակ չեն երևում մթության մեջ։ 

 

Թեգեր: Apple, Google, iPhone, Pixel