Հայկական Chessify-ը նոր գործիքակազմ ունի․ արհեստական բանականությունը օգնում է որոնում կատարել Youtube-ում

Հայկական Chessify-ը նոր գործիքակազմ ունի․ արհեստական բանականությունը օգնում է որոնում կատարել Youtube-ում

Chessify-ի համահեղինակ Գոռ Վարդանյանը հայտնել է, որ հավելվածը զինվել է նոր գործիքակազմով, որի վրա թիմն աշխատել է մոտ 1 տարի։ Այժմ Chessify-ը արհեստական բանականության շնորհիվ կարող է նաև Youtube-ում փնտրել ու գտնել շախմատին վերաբերող տեսանյութեր։

Օգտատերը կարող է սքանավորել խաղային դիրքը և տեղեկատվություն փնտրել խաղի հետագա ընթացքի մասին վիդեոհոսթինգում։ Նորույթը նախատեսված է ինչպես սիրողական, այնպես է պրոֆեսիոնալ խաղացողների համար։

Chessify-ը YouTube-ում որոնում է կատարում ոչ թե վերնագրերում, այլ հենց տեսանյութի մեջ և խաղացողին առաջարկում է դիտել տեսանյութի հենց այդ հատվածը։ Օգտատերը երկար չի սպասում որոնմանը, այն կատարվում է հաշված վայրկյանների  ընթացքում։

Նորույթը հասանելի է դեռևս միայն Android օգտատերերի համար։ Իսկ iOS-ում այն կհայտնվի մի փոքր ուշ, երբ կարծիքներ ստանան Google Play-ից։

Սյուզան Թոսունյան

Թեգեր: arm chess, Chessify, fimetech