FaceTime-ում սխալի պատճառով օգտատիորջը տեսնում և լսում են նախքան նա կմիանա զանգին

FaceTime-ում սխալի պատճառով օգտատիորջը տեսնում և լսում են նախքան նա կմիանա զանգին

Բագի պատճառով օգտատերն ավելի արագ է հասանելիություն ունենում զրուցակցի տեսախցիկին ու միկրոֆոնին, քան նա կհասցնի վերցնել հեռախոսը։

Խնդրի հետ առնչվել են  macOS և iOS 12.1-ի օգտատերերը։

Խնդիրը, բնականաբար, ուղիղ կապ ունի  օգտատերերի անձնական տվյալների ու գաղտնիության հրապարակայնման հետ, չնայած՝ վստահեցրել են, որ գաղտնալսման մասին խոսք անգամ լինել չի կարող։

Խնձորային ընկերությունն արդեն տեղյակ է խնդրի մասին և խոստացել է մոտ ժամանակներում հեռացնել խոտանը։ Քանի դեռ խնդիրը լուծված չէ, օգտատերերին առաջարկվել է կարգավորումներից ժամանակավորապես անջատել FaceTime-ը։

Թեգեր: Apple, bug, FaceTime