Redmi Go սմարթֆոնը կարժենա 80 եվրո

Չինական Xiaomi  ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է  Android Go համակարգով աշխատող առաջին սմարթֆոնը։  Բյուջետային Redmi Go-ն վաճառքում կհայտնվի փետրվարին։

Նորույթն ունի 5 դյույմանոց էկրան, հիմնական տեսախցիկը 8 մգ է, իսկ դիմայինը՝ 5։ Սարքի հիմքը Snapdragon 425 պրոցեսորն է, իսկ օպերատիվ հիշողությունն ընդամենը 1 գբ է։

Ընտրության հնարավորությունը մեծ չէ՝ 8 և 16 գբ ներկառուցված հիշողություն, կա նաև  microSD հնարավարություն։ Գաջեթն ունի երկու SIM քարտի հնարավորոթյուն։ Մոդելը կարժենա 80 եվրո։