Մոբայլ հարթակների համար նախատեսված Gmail-ը փոփոխվել է

Մոբայլ հարթակների համար նախատեսված Gmail-ը փոփոխվել է

Google ընկերությունը թարմացրել է  Gmail-ի՝  Android և iOS համակարգերի մոբայլ հավելվածները։ 

Անցյալ տարի Google-ը ներկայացրեց ծառայության նորացված դիզայնը՝ Material Design և միանգամից հանձն առավ փոփոխել նաև ծառայության մոբայլ տարբերակները։

Ի դեպ՝ պետք է նշել, որ Google-ը թարմացումը կատարել է ճիշտ ժամանակին, որովհետև արդեն մի քանի տարի է, ինչ մոբայլ օգտատերերը գործածում են առանց փոփոխությունների ինտերֆեյսը։ Նորացված դիզայնն իր հետ բերել է նաև որոշակի նոր գործառույթներ։

Գլխավոր էջից անհետացել է էկրանի վերին հատվածում կարմիր գիծը, փոփոխվել է տառատեսակներն ու տարբերանշանները։

Թեգեր: Gmail, mobile, redesign, update