Facebook-ն ու Twitter-ը էջեր ու հաշիվներ են ջնջել

Facebook -ն ու  Twitter-ը հեռացրել են Իրանի, Ռուսաստանի և Վենեսուելայի հետ առնչություն ունեցող բազմաթիվ էջեր և հաշիվներ, որոնք իրականացվում էին համակարգված գործողությունները։ Ամենայն հավանականությամբ, խոսքը նաև  կեղծ հաշիվների և էջերի մասին է։

Facebook-ն ապաակտիվացրել է մոտ 783 էջ, խումբ ու հաշիվ։ Այս խմբերը զբաղվել են  իրանական պետական լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների տարածմամբ։ Սրանք հիմնականում մինչև 2 մլն օգտատեր ունեցող էջեր են եղել, որոնց սոցցանցում ստեղվել են 2010 թվականին։