iPhone-ի շատ մոդելներ չեն ստանա iOS 13 թարմացումը

Իսրայելական The Verifier պարբերականի փոխանցմամբ, iOS 13-ը խնձորային բրենդի մի շարք մոդելների համար հասանելի չի լինի։

Նոր օպերացիոն համակարգը հասանելի չի լինի  մինչև 2016 թվականը թողարկված iPhone և iPad բոլոր մոդելներին։

Մասնավորապես  iOS 13-ը հասանելի չի լինի  iPhone 5s, iPhone SE, iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6s և iPhone 6s Plus մոդելների համար։  Պարբերականը հայտնում է նաև, որ թարմացումը հասանելի չի լինի 6-րդ սերնդի iPod touch-ի համար, ինչպես նաև  iPad mini 2, iPad mini 3, iPad Air, iPad Air 2  և հնարավոր է iPad mini 4-ի համար։

Բացի այս, հնարավոր է՝ Apple-ը iOS 13-ի որոշ գործառույթները սահմանափակի  iPhone 7/ 7 Plus, iPhone 8/ 8 Plus, iPhone X մոդելների համար, որպեսզի օգտատերերը ստիպված ավելի թարմ գաջեթներ գնեն։