Mitsubishi մինիվենը դարձել է տուն անիվների վրա

Շոտլանդական Campers Scotland ընկերությունը ներկայացրել է տուն անիվների վրա, որը կառուցվել է Mitsubishi Delica D:5 մոդելի հիման վրա:

Ինչպես գրում է Motor.ru-ն, ճանապարհորդական մինիվենը ստացել է D:5 Terrain անվանումը, համալրվել է ծալովի սեղանով, խոհանոցով և հավելյալ հարմարանքով տանիքով:

Նորույթը զինված է 2.4 լիտր ծավալային շարժիչով, որի հզորությունը կազմում է 170 ձիաուժ: Մեքենան համալրված է լիաքարշակ համակարգով:

Քեմփերում տեղակայված է 4 մարդու համար նախատեսված քնատեղ: Մեքենան համալրված է նաև արևային վահանակներով, ուղեբեռի պահպանման համար նախատեսված հավելյալ կոնտեյներով, սմարթֆոնների համար նախատեսված USB կայանով, դիմացի պտտվող նստատեղերով, խոհանոցային պահարանով: