Tesla էլեկտրական մեքենաների դռները ցրտից արգելափակվում են

Tesla էլեկտրական մեքենաների դռները ցրտից արգելափակվում են

Ամերիացիները դժգոհություններ են հայտնել, որ եղանակների ցրտելուն պես, իրենց Tesla էլեկտրական մեքենաները վերածվում են սառույցի մեծ կտորի։ Խոսքը հիմնականում  Tesla Model 3 մոդելների մասին է։

Օգտատերերը դժգոհում են, որ մեքենայում հայտնվելու համար ստիպված են լինում մի քանի րոպե տաքացնել դռների բռնակները։

Ըստ մասնագետների, խնդիրը՝ մեքենայի դռների բռնակներում հայտնվող խոնավությունն է։ Էլեկտրական մեքենան բռնակների հատուկ համակարգ ունի, որը տեղադրված է խորքային հատվածում և առանց օգտատիրոջ <<հրամանի>> որևէ գործողություն չի կատարում։

Մասնագետները խորհուրդ են տալիս կա՛մ մեքենան կայանել ավտոտնակում, կա՛մ սառույցը հալեցնելու համար օգտագործել տաք ջուր կամ մազեր հարդարիչ։

Tesla-ն դեռ ոչ մի ձևով չի անդրադարձել այս խնդրին։

 

Թեգեր: Model 3, Tesla, Tesla Model 3