Barev թե՞ Բարև․ այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

Barev թե՞ Բարև․ այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

2012 թվականից սկսած ամեն տարի փետրվարի 7-ին հայ ցանցաբնակները նշում են համացանցում հայատառ գրելու օրը։ Ի դեպ՝ օրը որոշելու հարցում ներդրում է ունեցել Զոհրապ Եգանյանը իր գրառմամբ՝ կոչ անելով բոլորին գրել հայերեն։

Հայատառ գրելու կոչը Զոհրաբ Եգանյանն այլ օգտագործողների աջակցությամբ՝ փորձել է  տարածել տարբեր սոցիալական ցանցերում՝ Facebook-ում, Odnoklassniki-ում, Vkontakte-ում և ԶԼՄ-ներում։ Այս 7 տարիների ընթացքում նախաձեռնությանն են միացել մի շարք անհատներ, հայտնի մարդիկ և քաղաքական գործիչներ։

Եվ կարծես թե, ստացվել է։ Այսօր գրեթե չկա գաջեթ, որը չունենա հայատառ գրելու հնարավորությունը։ Իսկ համացանցում լատինատառ գրառումների հիմնական մասը հումորային են՝ օգտատերերը սովորաբար այդպես գրառում են անում՝ ցույց տալու համար, թե ինչքան անհեթեթ ու երբեմն աղավաղված  կարող է դառնում բառը։

Ի դեպ՝ համացանցում հայատառ գրելու կոչին միացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բայց, այնուամենայնիվ, լատինատառ մեկնաբանողները քիչ չեն եղել։

Զոհրապ Եգանյանը՝ նախաձեռնության հեղինակը հույս ունի, որ կգա մի օր և այս օրը նշելու անհրաժեշտություն չի լինի։ Իսկ մինչ այդ, ուղղակի շնորհակալություն է հայտնել հայատառ գրողներն։

2012թ.֊ից փետրվարի 7֊ը նշում ենք որպես համացանցում հայատառ գրելու օր։ Խնդրանքս է` հայերեն գրենք բացառապես մեսրոպատառ,…

Gepostet von Zohrap Yeganyan am Mittwoch, 6. Februar 2019