Հայկական 13 ստարտափ կմեկնի ԱՄՆ-ը

Փետրվարի 15-24-ը հայկական 13 ստարտափ մեկնելու են Սիլիկոնյան Հովիտ՝ մասնակցելու HyeTech Entrepreneur Immersion Program 2019 ծրագրին։ Թե ինչ է  սպասվում ԱՄՆ-ում ստարտափներ հեղինակներին, ittrend.am-ը պարզել է հենց կազմակերչից՝ Գրիգորի Էյրամջյանից։

Սկսենք սկզբից ՝ առաջին ծրագիրը Գրիգորին և  ընկերներն իրականացրեն են 2016 թվականին: Մի քանի ընկերներով որոշել են Հայաստանցի ստարտափ հիմնադիրների համար թրեյնինգներ կամ սեմինարներ կազմակերպել, որպեսզի հայ երիտասարդները ևս տեսնեն, թե ինչ սկզբունքով են ԱՄՆ-ում աշխատում ստարտափները, ինչպես են փորձում դուրս գալ միջազգային շուկա։ Առաջին «HyeTech Entrepreneur Immersion Program-ը անցկացրել են 11 ստարտափի համար։ Չնայած երեք տարի ընդմիջում է եղել, բայց ծրագիրը չի փոփոխվել։ Այս անգամ էլ Հայաստանից մեկնող արդեն 13 ստարատփ  երեք օր կանցկացնեն Լոս Անջելեսում, իսկ հաջորդ 1 շաբաթը՝ Սան Ֆրանցիոսկոյում և Սիլիկոնյան հովտի մյուս քաղաքներում:

Գրիգորի Էյմաջյանը նշում է, որ 10 օրը կայանալու համար քիչ է, քանի որ կան մի շարք այլ հանգամանքներ։ Այս տարի ավելացել են այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են օգնել հայազգի ստարտափավորներին։ Գրիգորին նշում է, որ նախագծի կայացման հարցում մեծ ներդրում ունեն նաև ԱՄՆ-ում ձևավորված հայկական ՏՏ համայքնի ներկայացուցիչները՝ Մերուժան Դանիելյանը, Ներսես Օհանյանը և այլոք։

«Նախնական համաձայնությունը ստացել ենք, որ Facebook կգնանք, հայերի փոքրիկ խումբ ունենք այնտեղ,  խոստացել են  օգնել: Եթե ստացվի ծրագրում ենք այցելել Google-ի գրասենյակ։ Իրենց հետ դեռ բանակցում ենք։ Այցելելու ենք ԱՄՆ-ի հայկական տեխնոընկերություններ։ Շատերը պատրաստակամություն են հայտնել միանալ մեզ ոչ ֆորմալ ձևով՝ fire talks-երի շրջանակում վարպետության դասեր անցկացնել»։

Ծրագիրը՝ դիմելու համար բաց է եղել ցանկացած ուղղվածության ստարտափի համար։ Կարևոր է եղել, թե ինչ խնդիրներ են իրենց ստարտափով պատրաստում լուծել հեղինակները։

«Ընկերություններ կան, որ  edutech ուղղվածության ստարտափ են մշակել, կան արհեստական բանականությամբ զբաղվողները։ Հեղինակներ կան, որ  ռոբոտիկսի մեջ են ուժերը փորձում, hardware դիզայնով են զբաղվում: Թրենդային ոլորտները ըտնդգրկված են: Ուրախալի է այն, որ hardware-ը  տարին տարվա վրա ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում: Մի 7 տարի առաջ կորցրել էինք այդ լավագույն ավանդությոները, որոնք կային Սովետական շրջանում: Մեզ մոտ մնացել էր միայն փոքր նեղ սպետկոտրի ընկերություններ: Պատկերը հիմա փոխվում է»,- նշում է Գրիգորին։ 

Այսպես ասած՝ վերջնակալ փուլի համար ստարտափներին ընտրելիս խիստ չեն վերաբերվել՝ նախագծի նպատակը   ոչ թե ստարտափեր գտնելն ու դրանք առաջ տանելն է, այլ, այդ եղանակով, աշխարհում ճանաչելի հայկական բրենդ ստեղծելը:

Սյուզան Թոսունյան