Apple-ը հեռացրել է FaceTime-ի խոտանը

Կուպերտինոյում տեղակայված ընկերությունը վերջապես հեռացրել է FaceTime-ում հայտնված խոտանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սխալի պատճառով մինրև տեսազանգը ընդունելը, օգտատիրոջը հնարավոր էր տեսնել և լսել։ Խոսքը iOS 12.1.4 և macOS Mojave 10.14.3 համակարգերով աշխատող գաջեթների մասին է։