Մի շարք հավելվածներ կարող են տեսագրել iPhone-ի էկրանի գործողությունները

Մի շարք հայտնի հավելվածներ, որոնք խոշոր ընկերությունների արտադրանքներ են, կարող են անանուն տեսագրրել  iPhonе-ի էկրանների գործողությունները։ Այս մասին  հայտնում է TechCrunch-ը։

Հիմնականու խոսքը վերաբերում է ClassBox  տեխնոլոգիական լուծումներին։ Մի շարք խոշոր ընկերություններ այս տեխնոլոգիայի օգնությամբ իրենց հավելվածներով անձնական տեղեկատվություն են հավաքագրել։

Անգամ տեսագրվել է այնպիսի աննշան բաները, ինչպիսիք են ժամը դիտելը կամ այլ գործողություններ։

Այդ տեղեկատվության շնորհիվ ընկերություններն ուսումնասիրում են օգտատերերի վարքագիծը և հայտնաբերում իրենց ծառայությունների թերությունները։ Մասնագետները չեն բացառում նաև անձնական տվյալների արտահոսքը։