Lamborghini-ն փարիզյան աճուրդում ներկայացրել է եզակի կուպեի վերականգված տարբերակը

Lamborghini-ն փարիզյան աճուրդում ներկայացրել է եզակի կուպեի վերականգված տարբերակը

Դասական մեքենաների վերանորոգմամբ զբաղվող Lamborghini Polo Storico իտալական ստորաբաժանումը Rétromobile Paris աճուրդում ներկայացրել է իր վերջին աշխատանքը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, խոսքը Miura SV վերականգնված կուպեի մասին է, որը պատկանել է Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի նախագահ Ժան Տոդտին:

Lamborghini Miura SV մոդելը 1972-ին հավաքվել է 1968 արտադրության Miura S վթարված մեքենայից, իսկ տարեվերջին կուպեն մատակարարել են առաջին սեփականատիրոջը՝ հարավաֆրիկացի օդաչու Արթուր Մեչինին: Հետագայում մեքենան հասել է Տոդտին:

Վերականգնողական աշխատանքները 13 ամիս են տևել: Իտալական ստորաբաժանման մասնագետներն ամբողջությամբ ապամոնտաժել են մեքենան, նշագրել են բաղադրամասերը և համոզվել, որ դրանք համապատասխանում են սպասարկման կենտրոնի տվյալներին:

Վերականգնված Lamborghini Miura-ի բանալին տիրոջն անձամբ հանձնել է ընկերության ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին:

Թեգեր: auto, car, Lamborghini Miura