Weather Poster․ երբ տեղյակ եք եղանակից

Weather Poster․ երբ տեղյակ եք եղանակից

Typified ընկերությունը  Kickstarter  հարթակում նոր ընկերություն է ձևավորել, որը զբաղվելու է եղանակի տեսություն իրականացնող սարքի համար գումարի հավաքագրմամբ։ Խելացի սարքը կունենա Wi-Fi հնարավորություն և կցուցադրի եղանակը։ 5-10 րոպեի ընթացքում էկրանին հատուկ ներկանյութը կհայտնվի անհրաժեշտ վայրերում՝ ցուցադրելու, թե ինչ եղենակա է սպասվում դրսում ամբողջ օրվա ընթացքում։

Weather Poster-ն ի դեպ, եղանակի ճշգրիտ տեսություն չի տալիս, այլ միայն ցուցադրում է արևային է լինելու եղանակը և թե անձրևոտ։ Սարքը մինիմալիստական լուծումներ ունի, այնպես որ կինտեգրվի ցանկացած դիզայնով սենյակում, պետք է մտածել, թե ինչպես թաքցնել էներգիայով սնուցող մալուխը։

Եթե հիմա ներդրողներ հայտնվեն  Weather Poster-ում, ապա նրանց համար սարքը կարժենա 134 դոլար, իսկ տարեկան ծրագրային ապահովման համար 7․50 դոլար։ Հարթակում արդեն անհրաժեշտ 35468 դոլարից հավաքել են 28468-ը։ Ներդրում է կատարել ավելի քան 200 մարդ։