ՆԱՍԱ-ն 360 աստիճան համայնապատկերով ցուցադրել է Մարսի մակերևույթը (տեսանյութ)

ՆԱՍԱ-ն 360 աստիճան համայնապատկերով ցուցադրել է Մարսի մակերևույթը (տեսանյութ)

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հրապարակել է Մարսի 360 աստիճան համայնապատկերը, որը ստեղծվել է 122 լուսանկարի համադրության արդյունքում:

Ինչպես նշվում է mars.nasa.gov կայքում, լուսանկարներն արվել են 2012թ. «Կարմիր մոլորակի» վրա վայրէջք կատարած Curiosity մարսագնացի ֆոտոխցիկով:

Համայնապատկերում ներկայացված է Վերա Ռուբին լեռնաշղթան: Curiosity-ն այն արել է տեղանքը լքելուց առաջ:

Թեգեր: Mars, NASA