Նորացված Face ID համակարգին դժվար կլինի խաբել

Apple ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Face ID տեխնոլոգիայի նորացված տարբերակը։ Ըստ լուրերի, ընկերությունն այն ավելի ապահով կդարձնի և տեխնոլոգիայի հաջորդող սերունդին խաբել ուղղակի հնարավոր չի լինի՝ շնորհիվ դեմքի եռաչափ սքանավորման։

Այլ մանրամասներ այլևս հայտնի չեն։ Դեմքի 3D պատկեր ստանալու համար, սարքավորման գումարը կավելանա 150 դոլարով, բայց, ըստ աղբյուրի, եթե սմարթֆոնի արժեքի վրա այն անդրադառնա, ապա արդարացված կլինի, քանի որ նոր համակարգը <<ուշադրություն է դարձնելու>> անգամ օգտատիրոջ դեմքի միմիկային։