iOS 12.1.4 թարմացումը շարքից հանել է iPhone-ը

iOS 12.1.4 թարմացումը շարքից հանել է iPhone-ը

iOS օպերացիոն համակարգի  12.1.4 նոր թարմացումը iPhone-ները շարքից հանում է։ Խնդրի մասին սոցցանցերում բարձրաձայնել են մի շարք օգտատերեր։

Թարմացումից հետո օպերացիոն համակարգի աշխատանքում ընդհատումներ նաև եղել են  iPad պլանշետների եպքում։ Խնդիրը մասնավորապես վերաբերում է  Wi-Fi-ի և  բջջային ինտերնետ կապի արագության անկմանը։ Բացի այդ սմարթֆոններում չի երևում SIM քարտը։

Օգտատերերից շատերն անգամ հորդորել են չներբեռնել օպերացիոն համակարգի թարմացումը։

Թեգեր: Apple, iOS, iPhone, operation sistem