Instagram-ի web տարբերակում նամակագրության հնարավորություն կհայտնվի

Instagram-ի web տարբերակում նամակագրության հնարավորություն կհայտնվի

Շուտով Intsagram-ի օգտատերերը հնարավորություն կունենան ֆոտոդարանի Web տարբերակում նամակագրություն ունենալ։ Խոսքը՝ Direct-ի մասին է։  Jane Manchun Wong օգտատերը թվիթերյան իր միկրոբլոգում նկար է հրապարակել և ցույց տվել, թե ինչպես է աշխատում վեբ տարբերակի նամակագրության բաժինը։

Ներկայումս  Instagram-ի վեբ տարբերակը ֆունկցիոնալության առումով բավական զիջում է մոբայլ տարբերակին՝ այստեղ հնարավոր է դիտել օգտատերերի հաշիվները, հավանումներ անել և մեկնաբանել։ Իսկ բրաուզերից նկար տեղադրելու համար օգտատերերը դեռ շարունակում են կիրառել կողմնակի հավելվածներ։ Instagram-ի այս տարբերակը արագ փոփոխություններով հպարատանալ հաստատ չի կարող։ Բայց, ասել, որ փոփոխություններ չեն լինում, սխալ կլինի։

 

Թե երբ հասանելի կլինի նորույթը բոլոր օգտատերերն, հայտնի չէ։

Թեգեր: Direct, Instagram, Massege