iOS 12-ում iPhone-ը շարքից հանող հերթական ծրագրային սխալն են հայտնաբերել

iOS 12 օպերացիոն համակարգում հերթական ծրագրային սխալն են հայտնաբերել, որը շարքից հանում է iPhone-ը: Ինչպես գրում է Life.ru-ն, այն նկատել են Թվիթերի օգտատերերը:

Նշվում է, որ ստեղնաշարը բացելուց հետո ձայնային հրահանգով հինգ անգամ «дефис» («միացման գծիկ») բառը թելադրելու դեպքում բջջայինը վերագործարկվում է:

Թե iOS-ի որ տերբերակում է ի հայտ եկել այս ծրագրային սխալը, դեռ հայտնի չէ: Apple ընկերությունն առայժմ չի արձագանքել օգտատերերի բողոքներին:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ որոշակի նշանների համադրությունը շարքից հանում է iPhone-ը: Ավելի վաղ  Mac iPhone-ներն ու MacBook-երը նույնպես շատ արտասովոր կերպով էին արձագանքում «జ్ఞ‌ా» նշանին: