Սբ․ Վալենտինի օրվա առթիվ VK օգտատերերը կարող են միմյանց անանուն բացիկներ ուղարկել

ВКонтакте  սոցիալական ցանցը Սբ․ Վալենտինի օրվա ընթառաջ նոր գործառույթ է ավելացրել, ըստ որի VK օգտատերերը կարող են միմյանց անանուն սիրո խոստովանություններ ուղարկել։

Անանուն նամակ ուղարկելու համար պետք է մուտք գործել սոցցանցի՝ Коробка для валентинок ծառայությունը, մուտքագրել տեքստն ու ընտրել ստացողի անունը։ Բոլոր շնորհավորանքները հասցեատերերին կհասնեն հենց փետրվարի 14-ին։

Բացի այս, սոցցանցը հնարավորություն է տալիս անանուն նամակ ուղարկել նաև 2020 թվականի փետրվարի 14-ի համար։  Նոր գործռույթը հասանելի է ինչպես web տարբերակի, այնպես էլ՝ iOS և Android համակարգերի համար։