Հայաստանում կարևոր է նաև ինժեներությունը․ ԱՏՁՄ նախագահ

Հայաստանում կարևոր է նաև ինժեներությունը․ ԱՏՁՄ նախագահ

ԱՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանը  ձեռնարկությունների միության հանդիպման ժամանակ հայտնել է , որ ոլորտում ոչ միայն կարևոր է ծրագրավորողների առկայությունը, այլ նաև լավ ինժեներների։

Ըստ Կարեն Վարդանյանի, այս միտումը զարգացնելու համար էլ միությունը Ինովացիոն տեխնոլոգիաների միությունից վերանվանվել է՝ Առաջատար տեխնոլոգիաների միության։ Այն իր մեջ այսուհետ ներառելու է ՏՏ բոլոր կոմպոնենտները՝  ինժեներներիա, կենսատեխնոլոգիա և նանոտեխնոլոգիա։ Ըստ Վարդանյանի, ինժեներիայի զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի ծրագրավորողները համագործակցեն այս ոլորտի մասնագետների հետ։

Միասին ընկերությունները կկարողանան ավելի հեշտությամբ քննարկել նաև պաշտպանական տեխնոլոգիաներին վերաբերող նախագծերը։ Չէ՞ որ այստեղ ոչ միայն ծրագրեր, այլև իրական նմուշներ են պետք։

 

Թեգեր: karen vardanyan, UATE