iPhone-ի վաճառքի ցուցանիշը նվազել է նաև Եվրոպայում

Canalys հետազոտական կենտրոնի մասնագետները պարզել են, որ  iPhone-ի վաճառքի ցուցանիշները անկում են ապրել, որ միայն Չինաստանի տարածքում, այլ նաև Եվրոպայում։

Պարզվում է Apple-ի գաջեթների վաճառքի ցուցանիշն անկում է ապրել 50 տոկոսով։ Եվրոպայում այն երկրորդն է վաճառքի թվի ցուցանիշով  Samsung-ից հետո։ Վերլուծաբաններն անգամ կարծում են, որ եթե այս արագությամբ շարունակվի ընկերության վաճառքի քանակի անկումը, ապա 2019 թվականի երկրորդ կեսին Apple-ն իր դիրքերը կզիջի նաև Huawei-ին։

Խնձորային գաջեթների ոչ մասսայական լինելը պայմանավորված է շուկայում առկա մեծքանակ ու որակյալ մոդելներով, ինչպես նաև օգտատերերն այլևս չեն ցանկանում արագ թարմացնել իրենց գաջեթները։