Samsung-ը գերբարակ պլանշետ է ներկայացրել

Հարավկորեկան Samsung ընկերությունը ներկայացրել է իր Galaxy Tab S5e պլանշետը, որն ամենաբարակն է ընկերության պատմության մեջ:

Գերբարակ պլանշետի հաստությունն ընդամենը 5,1 մմ է և կշռում է այն 400 գրամ: Նոր գաջեթը ստացել է 10 դյույմ անկյունագծով Super AMOLED տեխնոլոգիայով ստեղծված էկրան, որն ունի 2560 x 1600 պիքսել թողունակություն:

Galaxy Tab S5e-ն աշխատում է Android 9 Pie օպերացիոն համակարգով: Բացի այդ, սա ընկերության առաջին պլանշետն է, որը ստացել է Bixby 2.0 ձայնային օգնական:

Պլանշետը համարվում է միջին դասի սարք: Այն համալրված է միջին հզորության Snapdragon 670 պրոցեսորով և 7040 մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով, որը թույլ է տալիս 14,5 ժամ օգտագործել սարքն առանց մարտկոցը վերալիցքավորելու:

Նոր պլանշետը վաճառքի կհանվի 2019 թվականի երկրորդ եռամսյակում, նվազագույն արժեքը կկազմի 400 դոլար: