Հատուկ Չինաստանի համար Apple-ը նոր գունային լուծումներով iPhone XS և XS Max կթողարկի

Հատուկ Չինաստանի համար Apple-ը նոր գունային լուծումներով iPhone XS և XS Max կթողարկի

Apple-ը պատրաստվում է չինական շուկայի համար  կարմիր գույնի iPhone XS և XS Max թողարկել։  Պատճառը iPhone-ների՝ չինական շուկայում ոչ մասսայական լինելն է։

Խնձորային բրենդը այս քայլն անվանել է <<վաճառքը խթանելու նոր միջոց>>։  Սմարթֆոնները կթողարկվեն PRODUCT (RED) հատուկ ապրանքանիշի պիտակով և, ինչպես միշտ,  վաճառքից ստացած հասույթի մի մասը կտրամադրվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարին։

Սա նորույթ չէ Apple-ի համար, նախկինում ևս մի քանի մոդել ստացել են այս գունավորումը։ Կհայտնվեն մոդելներն այլ շուկաներում, դեռևս հայտնի չէ։ Արժեքի մասին ևս ոչինչ հայտնի չէ դեռ։

 

Թեգեր: Apple, iPhone, RED, red iphone