«Այբ»-ը հաղթել է Diamond Challenge Armenia մրցույթում

«Այբ»-ը հաղթել է Diamond Challenge Armenia մրցույթում

«Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի «Այբպլաստ» նախագիծը հաղթել է Diamond Challenge Armenia մրցույթում։ «Այբպլաստ» նախագծի շրջանակում այբեցիները  փորձել են ստանալ բիոպլաստիկներ՝ օգտագործելով բնական հումք: 

Արդյունքը գոհացուցիչ է եղել և նրանք արժանացել են 1000 դոլար մրցանակի։ Բացի այդ,  թիմին հնարավորություն է ընձեռվել  ապրիլին  մեկնել  ԱՄՆ՝ Դելավերի համալսարան՝ մասնակցելու մրցույթի համաշխարհային եզրափակիչին։

«Այբպլաստ» նախագծի նպատակը շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի էկոլոգիապես մաքուր փոխարինողներ ստանալն է՝ քիմիայի գիտելիքների կիրառմամբ։ Աշակերտները հետազոտել են և առաջարկել թերմոպլաստիկ օսլայի հիմքի վրա ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ` նավթային հումքի վրա հիմնված առկա պլաստիկների փոխարեն։