Հաջորդ iPhone-ները կարող են լիցքավորվել այլ սմարթֆոններից

Հաջորդ iPhone-ները կարող են լիցքավորվել այլ սմարթֆոններից

Apple ընկերությունը 2019 թվականին պատրաստվում է ներկայացնել  iPhone-ի միանգամից երեք նոր մոդել, որոնք կունենան նույն էկրանները ինչ նախորդող երեք մոդելները։ Այս մասին հայտնել է վերլուծաբան Մինգ Չի Կուոն, որը հայտնի է իր ճշգրիտ կանխատեսումներով։

Մեզ սպասում են 6,5 և 5,8 դյույմ անկյունագծով, ինչպես նաև 6,1 դյույմանոց էկրաններով սմարթֆոններ։ Վերջինս լինելու է բյուջետային տարբերակ և կունենա LCD էկրան։ Բոլոր երեք մոդելներն էլ Lightning-ի փոխարեն կունենան USB Type-C։

Ինչպես նաև սպասվում է անփայլ կորպուսով սմարթֆոններ, ինչպես նաև գաջեթները հնարավոր կլինի լիցքավորել այլ մոդելի սմարթֆոններից։

iPhone-ները կներկայացվեն աշնանը։

Թեգեր: Apple, iPhone, Samsung, Smartphone