Apple-ը ճկվող էկրանով Apple Watch է պատրաստվում

Apple-ն այս շաբաթ արտոնագիր է ստացել ճկվող էկրանով խելացի ժամացույցներ ստեղծելու համար։ Արտոնագիրն արդեն հայտնվել է հեղինակային իրավունքներին վերաբերող կայքում։

Ըստ նախնական մտահղացման  Apple Watch-ի ճկվող էկրանը ընդգրկելու է նաև կապիչները։ Ամենայն հավանականությամբ այն կլինի կա՛մ   OLED, կա՛մ MicroLED։

Վերջին շրջանում տեխնոընկերությունները սկսել են ավելի շատ հետաքրքրվել ճկվող էկրաններով, քանի որ դրանք մի շարք առավելություններ ունեն։ Համեմատած ապակե էկրանների հետ՝ դրանք ավելի թեթև են և ծվալով են քիչ։