Instagram Story-ում նվիրատվությունը հեշտացնող գործառույթ կավելանա

Instagram Story-ում նվիրատվությունը հեշտացնող գործառույթ կավելանա

TechCrunch-ի տեղեկություններով, Facebook-ը Instagram-ի կոմերցիոն հնարավորությունները ավելացնելու նոր լուծումներ է փնտրում։ Ըստ լուրերի, Instagram-ի Story բաժնում դրամահավաքության գործառույթ կավելանա, ինչը կհեշտացնի խոշոր բարեգործական ընկերությունների աշխատանքը։

Նաև կավելանա գործառույթ, որը թույլ կտա ոչ կոմերցիոն ընկերություններին նշել անհրաժեշտ <<պատմությունների>> մեջ։  Ի դեպ՝ պաշտոնական հայտարարությունն արդեն կա և Instagram-ը խոստացել է գործառույթն ավելացնել այս տարվա ընթացքում։

Գործառույթը բավական նման է  Facebook Donate-ին, որի շնորհիվ բարեգործական հիմնադրամները կարողացել են հավաքել 1 մլրդ դոլար։ Սակայն, նվիրատվություն անելու համար օգտատերը պետք է մուտքագրի իր քարտի տվյալները, ինչը նշանակում է, որ Facebook-ը հասանելիություն է ունենալու միլիոնավոր մարդկանց բանկային քարտերին։