Samsung-ը ներկայացրեց Galaxy 10 հոբելյանական շարքը

Galaxy ընտանիքի առաջին  մոդելի թողարկումից 10 տարի անց ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Galaxy S10 և Galaxy S10 +, Galaxy S10 e  սմարթֆոնները, որոնք համալրված են ընկերության համար առաջին Infinity O AMOLED էկրանով: Սրանք ընկերության հոբելյանական սմարթֆոններն են։

Նորույթն ունի  մատնահետքի ուլտրաձայնային սքաներ, ինչի շնորհիվ այլ մարդիկ չեն կարողանա առանց թույտվության օգտվել սմարթֆոնից։ Այն մոդելները, որոնք ստեղծված են կերամիկական հիմքով կունենան երեք գույն՝ սպիտակ, սև և դեղին։

Սարքը ստացել է 12 մպ տեսախցիկ, որը թույլ կտա ստանալ բնապատկերի և համայնապատկերի որակյալ լուսանկարներ։ Samsung-ը հեղափոխական լուծում է առաջարկել և դիմային տեսախցիկը զինել է երկու մոդուլով։

S10E մոդելն ունի  5.8 դյույմ էկրան, S10-ը՝ 6 դյույմ և S10 + մոդելը՝ 6.4 դյույմ էկրան: Galaxy S10 + մոդելըկունենա 12 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ: Իսկ Galaxy S10-ը՝ 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողություն:

Մոդելներն ունեն Instagram-ի հետ նույնականացվելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս լուսանկարն ուղարկել stories՝ առանց հավելված մուտք գործելու:

Galaxy S10-ը շուկայում կհայտնվի մարտի 8-ին: