Samsung-ը իր շնորհանդեսին ներկայացրել է երկար սպասված պլանշետ -սմարթֆոնը

Հարավկորեական Samsung-ը երկար սպասված շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է նաև Galaxy Fold ճկվող  սմարթֆոնը, որը հեշտությամբ վերածվում է պլանշետի:

Պլանշետ-սմարթֆոնն ունի 4.6 դյույմ անկյունագծով էկրան, որը բացվելով վերածվում է 7.3 դյույմի: Սքրքը հասանելի է մի քանի գունային լուծումով՝ երկնագույնի, կանաչի, սևի և կապույտի համադրությամբ:

Հետաքրքիրն այն է, որ գաջեթը կարելի է կիրառել նաև որպես տեսախցիկ, որը չի վնասվում ծալվելու ժամանակ: Ճկվող էկրանի առկայությունը ոչ մի անդրադարձ չի ունեցել ֆունկցիոնալության վրա։

Galaxy Fold մոդելն ունի 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցվող հիշողություն, ինչպես նաև համալրված է 6 տեսախցիկի համակարգով:

Galaxy Fold-ը վաճառքում կհայտնվի ապրիլի 26-ին և կարժենա 1980 դոլար: