Xiaomi-ն ներկայացրեց Mi 9 նոր սմարթֆոնը

Xiaomi տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է նորարար Mi 9 սմարթֆոնը։ Ինչպես և ենթադրվում էր այն երեք տեսախցիկ ունի` 48, 12 և 16 մեգապիքսել, նաև նոր Snapdragon 855 պրոցեսոր: Xiaomi Mi9-ը ստացել է  12 գիգաբայթ հիշողություն:

Mi 9-ի նախնական արժեքը 450-600 դոլար  է և մոտակա ժամանակներում հասանելի կլինի բացառապես  Չինաստանի շուկայում։  Բացի այս Xiaomi-ն ներկայացրել է Mi 9 SE մոդելի սմարթֆոնը` ավելի փոքր էկրանով, Snapdragon 712 պրոցեսորով: Այն ավելիւ մատչելի կլինի՝ 300 դոլար:

Նոր սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն փետրվարի 26-ից: