6 տեսախցիկով Nokia 9-ի լուսանկարները հայտնվել համացանցում շնորհանդեսից առաջ

Համացանցում հայտնվել են Nokia 9 PureView առաջատար սմարթֆոնի պաշտոնական լուսանկարները: Այս մասին գրում է GSMArena-ն՝ ընդգծելով, որ սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը 5 ոսպնյակով հիմնական տեսախցիկն է լինելու:

Nokia-ն հայտարարություն է անելու կիրակի և հավանաբար կներկայացնի իր 9 PureView նորույթը: Բարսելոնայում անցկացվելիք տեխնոլոգիական ցուցահանդեսից օրեր առաջ համացանցում հրապարակվել են գաջեթի առաջին պաշտոնական լուսանկարները:

Հեռախոսի հետևի կողմում տեղակայված 5 ոսպնյակը կարելի է նկատել ներքև մատնանշող սլաքի տեսքով, իսկ դիմացի տեսախցիկն առանձին է: Ընդհանուր առմամբ, սմարթֆոնն ունի 6 տեսախցիկ:

Գաջեթի ներքևի մասում գտնվում է միայն բարձրախոսի վանդակացանցը և USB-C միակցիչը: Հրապարակված լուսանկարներից դատելով՝ կարելի է ենթադրել, որ մատնհետքի սկաները ներկառուցված կլինի էկրանի մեջ: