ASUS ZenFone սմարթֆոնների շարքը կթողարկվի մայիսի 14-ին

ASUS ZenFone սմարթֆոնների շարքը կթողարկվի  մայիսի 14-ին

ASUS ZenFone 6 սմարթֆոնների նոր շարքը հանրության դատին կհանձնվի  մայիսի 14-ին։ Շնորհանդեսը տեղի կունենա Իսպանիայի  Վալենսիա քաղաքում։

Շարքում առկա սմարթֆոնների քանակի և տեխնիկական  բնութագրիչների  մասին ոչինչ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ  շարքում ընդգրկված կլինեն  ֆլագմաններ, միջին դասի և բյուջետային տարբերակներ։

Ըստ նախնական լուրերի, սմարթֆոններից մեկը կունենա հաստ շրջանակներ և ընկերությունը կհրաժարվի էկրանի <<այֆոնական>>  թրենդային կտրվածքից։

Թեգեր: Asus, new models, Smartphone