Huawei-ը երկու նոր նոութբուք է ներկայացրել

MWC 2019-ի շնորհանդեսի ժամանակ Huawei-ը ներկայացրել է երկու նոր նոթբուք։ Դրանցից մեկը՝ թարմացված MateBook X Pro-ն է, որը ստեղծված է  մետաղական հիմքից: Սարքի էկրանը մեծ է՝ զբաղեցնում է դիմային մակերեսի  91%-ը: Նոութվուքի  հաստությունը 14.6 մմ է:

MateBook X Pro-ն ունի  USB-C Thunder Bolt 3 միակցիչ և աշխատում է Intel Core i7 8565U պրոցեսորով։ Ունի Wi-Fi հնարավորություն և ավելի արագ:

Արտաքուստ նոր MateBook X Pro-ն նախորդ սերնդից տարբերվում է տարբերանշանով՝ այս մոդելում նոութբուքի վրա  նշված է ընկերության անվանումը: Սարքը հասանելի է երկու գույնով՝ Space Glay և  Mystic Silver:

Բացի այս ընկերությունը ներկայացրել է միջին դասի Matebook X 14-ը: Այն աշխատում է Intel Core I7 8565U պրոցեսորով, մեկանգամյա լիցքավորումը հնարավորություն է տալիս սարքին աշխատել 15 ժամ շարունակ։

MateBook X Pro-ն կարժենա 1599 եվրո, իսկ MateBook X 14-ը՝ 1199 եվրո: